Երեկ ֆեյսբուքում կարդացի, որ հարբած վարորդների նկատմամբ պատիժը խստացվելու է: Անցած տարվա բազմաթիվ խստացումներից և թանկացումներից, որոնք հիմնականում անիմաստ էին, սա միակ ճիշտ որոշումն է, որին ես կողմնակից եմ: Գուցե այսպես մեր մրցարշավորդները սաստվեն ու ուրիշների կյանքի հետ չխաղան:
Դեռ չէինք հասցրել մարսել Պուտինի ամուսնալուծությունը, նոր դավադիր հարված հայ հասարակության համար՝ այս անգամ հեռավոր ԱՄՆ-ից: Միշել ու Բարակ Օբամաներն են ցանկանում ամուսնալուծվել: Բոլորը հուսահատության մեջ են, քննարկում ու քննարկում են: Որ ասում եմ ամերիկացիք մարդ չեն, չեք հավատում, բա էս Նոր Տարվա շեմին կարելի էր հայերին սենց սթրեսի մեջ գցել: Իմ կարծիքով Մանդելայի հոգեհանգստից հետո Միշելը հասկացավ, որ ինքը ավելի լավ տղամարդ է ու որոշեց ամուսնալուծվել՝ հաջորդ նախագահական ընտրություններին Նախագահ դառնալու համար:
Սկսվել է ամանորյա անցուդարձը բոլորը: Իսկ դա նշանակում է, որ քաղաք գնալը դա հանցագործություն է, որովհետև ոտնձգություն ես կատարում սեփական անձի նկատմամբ: Ողջ հայությունը Ամանորին է նախապատրաստվում: Քաղաքում խցանումներ են, որոնք շատ մարդկանց են տանջում: Բայց այսքանի մեջ մեկ դրական բան կա՝ մեր սուպերմարկետատեր պատգամավորները մի քիչ էլ կհարստանան:



