1in.am-ը գրում է.
Երգչուհի, ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը առաջիկա օրերին կմնա «Նաիրի» բժշկական կենտրոնում՝ բժիշկիների հսկողության տակ:
Այսօր նա միջուկա-մագնիսառեզնոնանսային տոմոգրաֆիա՝ «յամեր» է անցել պարանոցի շրջանում, քանի որ ցավեր է ունեցել: Պարզվել է, որ երգչուհին ողնաշարի վնասվածք չունի, իսկ առկա ցավերը պայմանավորված են հարվածով: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Շուշան Պետրոսյանի ամուսինը՝ Արման Հարությունյանը:
Իսկ վերակենդանացման բաժանմունքում գտնվելը, ամուսնու խոսքով, պայմանավորված է նրանով, որ նախ՝ մարդիկ չեն մտնում, երկրորդ՝ այստեղ հերթափոխով բուժքույր է նստում:
«Ոչ թե շատ, այլ շատ-շատ են այցելում»,- ասաց Արման Հարությունյանը:
Շուշան Պետրոսյանի հեռախոսը առայժմ չի գտնվել, ականջողը՝ նույնպես: Արման Հարությունյանը նշեց, որ անձամբ որոնողական աշխատանքներ չի իրականացնում, և ըստ նրա, ականջողը ինչ-որ տեղ ընկել է ձյան մեջ:



