1in.am-ը գրում է.
2013-ին Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) ընդունել է 415 որոշում, որոնցից 144-ը եղել են պատասխանատվության միջոցներ սահմանող: Այս մասին այսօր լրագողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը: Որոշումների արդյունքում նշանակվել է 132 մլն դրամ գումարի տուգանք, ՏՄՊՊՀ ընդունած որոշումների արդյունքում բռնագանձված տուգանքների գումարը կազմել է 150 մլն դրամ:
Դատական ատյաններում բողոքարկվել է հանձնաժողովի 13 որոշում, նախկինում բողոքարկված որոշումների վերաբերյալ ՏՄՊՊՀ որոշումը անվարարե ճանաչելու ոչ մի վճիռ դատարանը չի կայացրել:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/armenia_economy_240257.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



