Kinoashkharh.am-ը գրում է.
Համացանցում հայտնվել է Քամերոն Դիասի (Cameron Diaz) եւ Լեսլի Մաննի (Leslie Mann) գլխավոր դերակատարությամբ նոր անգլալեզու կատակերգության պաշտոնական թրեյլերը: Ֆիլմը պատմում է մի աղջկա մասին, որը պատահաբար ծանոթանում է իր ընկերոջ կնոջ հետ: Զարմանալիորեն, աղջիկները փոխանակ հարաբերություններ պարզեն, որոշում են միավորվել եւ վրեժ լուծել խաբեբայից:
Նրանց գործը սկզբում բարդանում է, քանի որ ի հայտ է գալիս եւս մեկ այլ աղջիկ, սակայն, շուտով, նա էլ է միանում վրիժառու կանանց խմբին: Սիրուհու դերում հանդես է գալիս հայտնի ամերիկացի մոդել Քեյթ Ափթոն (Kate Upton): «Ուրիշ կինը» կատակերգության ռեժիսորն է Նիք Կասավետիսը: Կինոնկարն էկրան կբարձրանա 2014 թվականի ապրիլին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել