Ենթադրենք, ԱԺ բակում Շմայսը և Ստյոպա Սաֆարյանը բանավիճում են Մոցարտի և Վլեի երաժշտական առավելությունների շուրջ: Ես ասենք որպես Երաժշտական փոստարկղի թղթակից լուսաբանում եմ սույն բանավեճը:
Շմայսը, չդիմանալով Վլեի հասցեին Ստյոպայի փաստարկների ծանրությանը, սկսում է վերջինիս ծեծել:
Փաստորեն, եթե ես փորձեմ խառնվել, գոռգոռալ, բողոքել՝ կխախտեմ լրագրողական էթիկայի նորմերը, որովհետև ժամանել եմ ոչ թե որպես մարդ, քաղաքացի, այլ որպես լրագրող և պետք է հավասարազոր լուսաբանեմ Ստյոպայի հնարավոր հառաչանքները և Շմայսի ենթադրյալ բառաչանքները:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/petros.ghazaryan.9/posts/583029655100607?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել