Ուկրաինայի ժողովրդի ազատատենչության և նվիրական պայքարի արդյունքում այդ երկիրը ստացավ Ռուսաստանից 15 մլրդ դոլար, գազի գնի նվազեցում 30 տոկոսով, բազմամիլիարդ ներդրումների խոստում նավաշինարարության, ատոմային ռեակտորների շինարարության եւ այլ ոլորտներում: Ընդ որում, դա ոչ թե Մաքսային միություն մտնելու համար, այլ ընդամենը եվրաասոցացումը հետաձգելու: Իսկ որ վերջինն անխուսափելի է շարունակում են կրկնել այդ երկրի առաջին դեմքերը: Պուտինն էլ հայտարարում է, որ դա ընդամենը իրենց աջակցությունն է «եղբայրական ուկրաինացի ժողովրդին»: Հայաստանը, ավելի ճիշտ այն զավթած կլանները, ընդամենը իրենց կողմից գողացված իշխանությունը երկարաձգելու համար ոչ միայն խցկում են մեր երկիրը Պուտին-Լուկաշենկո-Նազարբայեվ Մաքսային կիսաավտորիտար ակումբի մեջ, այլեւ պարտավորվում են Կրեմլին հանձնել Հայաստանում գազային ամբողջական մենաշնորհը, այդ թվում ի սկզբանե հրաժարվում են մեր երկրի տարածքով Իրան-Եվրոպա հնարավոր տարանցումից, որը կբերեր մեր պետությանը եւ ժողովրդին առնվազն 600 մլն դոլարի մաքուր շահույթ՝ ամեն տարի: Ո՞րն է սահմանը այն վնասների, որ հասցնում են Հայաստանի Հանրապետությանը այն զավթած «ինտելիգենտա»-կրիմինալ նմուշները...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hovsep.khurshudyan/posts/10151869351927199?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել