Կանայք. ինձ դուր են գալիս նրանց զգեստների գույները, այն, թե ինչպես են նրանք քայլում: Ոմանց դեմքերին խստություն կա: Ժամանակ առ ժամանակ` զտարյուն գեղեցկություն որևէ դեմքի վրա, բացարձակ, պաղեցնող կանացիությամբ: Նրանք կարողանում են այդ բանը անել մեզ հետ: Նրանք շատ ավելի լավ են ծրագրեր կազմում և ավելի կազմակերպված են: Մինչ տղամարդիկ ֆուտբոլ են դիտում, կամ գարեջուր են խմում, կամ թրև են գալիս կեգելբաններում, նրանք` այդ կանայք, մտածում են մեր մասին, կենտրոնանում են, ուսումնասիրում են, որոշում են` ընդունել մեզ, դեն նետել, փոխանակել, սպանել կամ պարզապես լքել: Եվ արդյունքում, հազիվ թե դա նշանակություն ունի, ինչ էլ նրանք անեն, մենք ավարտում ենք միայնակությամբ և խելահեղությամբ:
Չարլզ Բուկովսկի
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Grqamol.am/posts/637816492928345:0
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել