Lurer.com-ը գրում է.

Ինչպես տեղեկացնում է newsfiber.ru-ն, ԱՄՆ-ն 2014-ին նախատեսում է իրականացել մի շարք հրատապ և կարևոր արտաքին քաղաքական հարցեր, որոնց մեծ մասը պետք է իրականացվի Ռուսաստանի մասնակցությամբ։ Այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահի անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Բեն Ռոդսը։

«Առաջիկա տարին ցույց կտա՝ հնարավո՞ր է արդյոք համաձայնության գալ Իրանի հետ, և Ռուսաստանը կլինի՞ այդ բանակցային սեղանի շուրջ, թե ոչ։ Հաջորդ տարի կավարտվի Աֆղանստանում մեր ռազմական առաքելությունը, և ըստ դրա ՝ ԱՄՆ-ն պետք է որոշում կայացնի, թե որքանով է նպատակահարմար զորքերն այնտեղ պահել 2014-ից հետո, իսկ Ռուսաստանը մեր գործընկերն է Աֆղանստանի հարցում ինչպես տարանցման ապահովման, այնպես էլ` Աֆղանստանում կայունության պահպանման առումով»,-ընդգծել է Ռոդսը։

Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ն ամեն ինչ անում է խնդիրները խաղաղ ճանապարհով լուծելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել