1in.am-ը գրում է.

Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հանդես է եկել հայտարարությամբ՝ Թուրքիայում տեղի ունեցող վերջին իրադարձությունների կապակցությամբ՝ հաղորդում է haber.com-ը:

Ֆյուլեն Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մեղադրել է դատական անկախ համակարգի փաստացի վերացման մեջ, ինչը կանոն է ԵՄ-ի համար: Եվրահանձնակատարը հիշեցրել է, որ այս չափանիշներին հետևելը ԵՄ-ին անդամակցելու հիմնական պահանջներից մեկն է:

Ֆյուլեն Էրդողանին խորհուրդ է տվել ոստիկանական ճիշտ համակարգ ձևավորել. «Ոստիկանությունը պետք է ինքնուրույն հետաքննի գործերը և ոչ մեկին չպետք է տեղյակ պահի այս մասին, քանի որ դա հակասում է իշխանության բաժանման սկզբունքին: Թուրքիայում ներկայիս իրավիճակը ևս մեկ անգամ ապացուցում է այս երկրում ոստիկանական ճիշտ համակարգի ստեղծման անհրաժեշտությունը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել