1in.am-ը գրում է.
Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն իր կարծիքն է հայտնել թիմի ներկայիս խաղի մասին: Մասնագետը հայտարարել է, որ ընթացիկ մրցաշրջանն ամենաբարդն է իր մարզչական կարիերայում:
«Բոլոր այս վնասվածքների պատճառով ընթացիկ մրցաշրջանն ամենաբարդն է իմ կարիերայում: Համաձայն չեմ այն կարծիքի հետ, որ բազմաթիվ վնասվածքների պատճառը մեր խաղաոճն է: Կարելի է պարզապես ուսումնասիրել, թե ինչ պայմաններում են վնասվածքներ ստացել մեր թիմի ֆուտբոլիստները: Դրանք ոչ մի կապ չունեն խաղաոճի հետ: Բոլոր դեպքերում, մեծ հաճույքով եմ աշխատում թիմի հետ: Մենք հաղթահարում ենք ճնշումները»,- նշել է Կլոպը:
Հիշեցնենք` վնասվածքների պատճառով Դորտմունդի ակումբին չեն կարող օգնել Մաց Հյումելսը, Նևեն Սուբոտիչը, Լուկաշ Պիշչեկը, Մարսել Շմելցերը և Իլկայ Գյունդողանը:
Ներկայումս Յուրգեն Կլոպի սաները զբաղեցնում են Գերմանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը` իրենց ակտիվում գրանսցելով 32 միավոր: