5 միջին չափի ձվերի սպիտակուցն առանձնացնել դեղնուցից, սառը սպիտակուցները մի պտղունց աղով հարել այնքան, որ փրփրի ու չծորա, քիչ-քիչ ավելացնել 1 բաժակ շաքարավազ` անընդհատ հարելով, հետո հատ-հատ ավելացնել դեղնուցները` անընդհատ հարելով: 1 և 1/3 բաժակ ալյուրը մաղել 1.5 թ. գդալ փխրեցուցիչի և 3 ճ. գդալ կակաոյի հետ: Քիչ-քիչ ավելացնել հարած զանգվածին` ներքևից վերև զգույշ խառնելով, որ փրփրուն ու թեթև զանգվածը չնստի: Թխել նախապես 190 (350F) աստիճան միացրած ջեռոցում մոտ 40 րոպե (փայտիկը խմորից պետք է չոր դուրս գա): Պատրաստի խմորը մի քանի ժամ թողնել, որ սառչի: Հետո վերևից մոտ 1 սմ հաստությամբ շերտ կտրել, միջուկը հանել ու մանրացնել, պետք է ստացվի կլոր արկղիկ:

ԿՐԵՄ`

400 գ յուղոտ ու թանձր թթվասերը կես բաժակ շաքարի փոշու հետ լավ հարել, ավելացնել վանիլ, 1 բաժակ կտրատած ընկույզ, 200 գ սև սալորաչիր` նախապես լվացած ու կտրատած: 1 ճ. գդալ ժելատինը 1/3 բաժակ ջրի մեջ թողնել, որ ուռչի, հետո դնել կրակին ու անընդհատ խառնել, մինչև ժելատինը լուծվի, անհրաժեշտության դեպքում քամել մանր ցանցով: Թողնել սառչի: Թթվասերով զանգվածին ավելացնել խմորի միջուկը, ժելատինը, խառնել, ստացված յուրահատուկ կրեմով լցնել մեր արկղիկը և ծածկել կտրած շերտով` մի փոքր սեղմելով:

ԳԼԱԶՈՒՐ`

50 գ կարագը գոլորշու վրա հալել, ավելացնել 2 ճ. գդալ շաքարի փոշի, 2 ճ. գդալ կակաո, խառնել, հենց միասեռ դառնա ավելացնել 3 ճ. գդալ թթվասեր: Խառնել և ավելացնել 100 գ դառը շոկոլադ, խառնել այնքան, մինչև շոկոլադը հալչի: Մի փոքր սառելուց հետո գլազուրով ծածկել տորթը, զարդարել ընկույզով: Թողնել սառնարանում գոնե 1 ժամ: Բարի ախորժակ!!!!!!!!!!!

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել