Lurer.com-ը գրում է.

Ռուսատանի, Ղազախստանի և Բելառուսի ղեկավարներն այսօր Մոսկվայում անցկացվող Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին քննարկել են Միասնական տնտեսական տարածության անդամ պետությունների փոխգործակցության հարցերը. հայտնում է Аргументы и факты-ն:

Հանդիպման ընթացքում նախատեսվում էր նաև քննարկել Հայաստանի և Ղրղզստանի` Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու հարցը:

«Մշակված Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի նախագիծը սահմանում է Եվրասիական տնտեսական միության իրավական կարգավիճակը, կազմակերպման շրջանակները, իրականացվող գործընթացի նպատակները: Եվրասիական միությունը հետապնդում է մեր տնտեսություններն ամրապդնելու, զարգացնելու և նոր ձեռքբերումներ գրանցելու նպատակ»,-հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Նախագահը նաև նշել է, որ արդեն ամրագրված են Եվրասիական ինտեգրացիոն նախագծի սկզբունքները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել