Մաքսային միությունը Ռուսաստանի համար երրորդ նշանակալից շուկան է աշխարհում. Պուտին168.am-ը գրում է.

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Մոսկվայում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի բացման արարողության ժամանակ հայտարարել է, որ պետք է Մաքսային միության շրջանակներում մինչև 2014 թվականի մարտի 1-ը կազմել սահմանափակումների ցանկը և սահմանել դրանց վերացման կոնկրետ ժամկետները:

Պուտինի խոսքերով՝ դա շատ կարևոր նպատակ է, քանի որ առավելագույն ինտեգրումը հնարավոր է դառնում հենց դրա շնորհիվ: Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը (Մաքսային միություն) ձգտում են այլ երկրների և տարածաշրջանային հարևանների հետ փոխշահավետ և իրավահավասար համագործակցության ընդլայնմանը. «Մեր ինտեգրացիոն նախագիծը, ելնելով տնտեսական օբյեկտիվ պատճառներից, հետաքրքրիր և գրավիչ է ԱՊՀ-ի գծով մեր բազմաթվ գործընկերների համար:

Հայաստանն ու Ղրղզստանը ոչ միայն ցանկություն են հայտնել դառնալու դրա մասնակիցներ, այլև՝ մենք արդեն իսկ զգալի աշխատանքներ ենք կատարել տվյալ ուղղությամբ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել