Kinoashkharh.am-ը գրում է.
«Թբիլիսի, ես սիրում եմ քեզ» ֆիլմը կմտնի «Սիրո քաղաքներ» կինոշարքը: Այդ մասին հաղորդում է Variety-ն:
Կինոնկարի պրոդյուսերը` Էմանուել Բենբիին մինչ այս զբաղվել է «Փարիզ, ես սիրում եմ քեզ» (2006) և «Նյու Յորք, ես սիրում եմ քեզ» (2009) կինոնկարների արտադրությամբ: Ֆիլմը կընդգրկի վրացի ռեժիսորների նկարահանած 10 կինոնովել: Կինոնկարի թողարկման օրն առայժմ չի հայտնվում:
Կինոնկարի աշխատանքներին մասնակցել են ռեժիսորներ Նիկ Ագիաշվիլին, Իրակլի Չխիկվաձեն, Լևան Գլոնտին, Ալեքսանդր Կվիրիան, Տակո Շավգուլիձեն, Կոտե Թաքիաշվիլին, Լևան Թութբերիձեն և ուրիշներ: Հայտնի է նաև, որ նկարահանվել են ամերիկացի դերասան Ռոն Փեռլմանը, բրիտանացի Մալքոլմ Մակդաուելը և ֆրանսիացի դերասանուհի Սառա Դյումոնը:
Փեռլմանի մասնկցությամբ նովելը պատմում է ամերիկացի մոտոցիկլիստի (Փեռլման) մասին, որը Ֆրիդոմ անունով մի կնոջ հետ (Դյումոն) ուսումնասիրում է Թբիլիսիի հեռավոր շրջանները: Մակդաուելի մասնակցությամբ կարճամետրաժը պատմում է մի դերասանի մասին, որը դժկամությամբ համաձայնում է մեկ ամիս նկարահանվել Վրաստանի մայրաքաղաքում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ