
Կամուրջ Կապպելբրյուկկե
Լյուցերնե քաղաքում գտնվող այս կամուրջը կառուցվել էր 1333թ.-ին: Սա ծածկ ունեցող Եվրոպայի ամենահին կամուրջն է: Ներսում կախված են 17-րդ դարի նկարներ: Կամուրջի մեծ մասն այրվել էր 20 տարի առաջ՝ հրդեհի հետևանքով: Մեկ տարի անց այն վերականգնվեց:
Կամուրջ Շենյան
«Քամու և անձրևի կամուրջ» անվանված և բրնձի ցանքատարածություններում և լեռներում թաքնված Շենյանը գտնվում է Գուանգկսի շրջանում: 1916թ.-ին կառուցված կամուրջը զարդարված է 5 առանձին կառույցներով: Ավանդական չինական ճարտարապետությունը կառույցն ուղղակի ապշեցուցիչ է դարձնում, բայց ամենազարմանալին այն է, որ կառուցման ժամանակ ոչ մի մեխ չի օգտագործվել, այլ միայն ճարտարապետական հնարքներ:
Բոսնիայի հին կամուրջը
Հին կամուրջը կառուցվել է 1566թ.-ին և շատ լավ պահպանվել է երկար տարիների ընթացքում: Սակայն 1993թ.-ին բոսնիական պատերազմի ժամանակ ավերվել է: 2004թ.-ին ավելի քան 13 մլն դոլար ներդրվեց կամրջի վերականգման համար:
Կամուրջ Ակասի, Ճապոնիա
Ճապոնական ճարտարապետության գլուխգործոցներից մեկը՝ Ակասի կամուրջը: Այն աշխարհում ամենաերկար կախովի կամուրջն է, որի երկարությունը է 3911 մ: Կառուցման համար 12 տարի է պահանջվել: Կամուրջի մալուխների ընդհանուր երկարությունը 300.000 կմ է:
Կամուրջ Ռիալտո, Իտալիա
15-րդ դարում կառուցված կամուրջը հատում է Վենետիկի Մեծ Ջրանցքը: Այն առաջին անգամ կառուցվել է 1181թ.-ին և միակ միջոցն էր մյուս ափ անցնելու համար: Միայն 1551թ.-ին իշխանությունները որոշեցին մոդեռնիզացնել այն: Լավագույն ճարտարապետները, ի թիվս Միքելանջելոյի և Պալադիոյի, առաջարկում էին իրենց նախագծերը, բայց արդյունքում առաջադրանքը հանձնվեց Անտոնիո դա Պոնտեին:
Հարբոր-Բրիջ, Սիդնեյ
1815թ.-ին Ֆրենսիս Գրինվեյը առաջարկեց կառուցել կամուրջ, որը կձգվի նավահանգստի հյուսիսային մասից մինչև հարավայինը: 1890թ.-ից մի շարք նախագծեր առաջարկվեցին, բայց դրանցից բոլորը անհամապատասխան էին: Արդյունքում կամրջի կառուցման աշխատանքները սկսվեցին միայն 1924թ.-ին: Պահանջվեց 1400 աշխատող, 8 տարի և 6.6 մլն դոլար՝ նախագիծը վերջնական ավարտելու համար: Այսօր այն Սիդնեյի խորհրդանիշն է:
Կամուրջ Ալեքսանդր III
Էլեգանտություն՝ դա լավագույն բառն է, որով կարելի է նկարագրել Փարիզում գտնվող այս կամուրջը: Նրա կառուցման աշխատանքները սկսվել էին 1896թ.-ին և ավարտվել 1900թ.-ին: Այն զարդարված է բազմաթիվ գեղեցիկ քանդակներով, որի արդյունքում դարձել է աշխարհի ամենաշքեղ կամուրջներից մեկը: Չնայած, որ այն գտնվում է Ֆրանսիայում, կամուրջն անվանված է Ռուսաստանի կայսեր Ալեքսանդր III-ի պատվին՝ ի հարգանք ռուս-ֆրանսիական միության: Կայսեր որդին՝ Նիկոլայը, դրել է շինարարության առաջին քարը:
Թաուերյան կամուրջ
19-րդ դարում լոնդոնյան կամուրջը միակ միջոցն էր Թեմզա գետը հատելու համար: Քանի որ Լոնդոնը մեծանում էր, Իստ-Սայդը դառնում էր աշխույժ նավահանգիստ և ակնհայտ էր, որ նոր կամուրջ է անհրաժեշտ: Նախագծումը սկսեց 1884թ.-ին: Դիզայնը ընտրվեց 50 նախագծերի միջից: Պահանջվեց 8 տարի, 432 աշխատող և ավելի քան 11.000 տոննա պողպատ այս հիասքանչ կամուջը կառուցելու համար: Ուելսի արքայազնը բացեց այն 1894թ.-ին: Կամուրջը Լոնդոնի և Մեծ Բրիտանիայի խորհրդանիշն է:
Պոնտե Վեկկիո
Պոնտե Վեկկիոն միջնադարյան կամուրջ է, որը գտնվում է Ֆլորենցիայում և հատում է Արնո գետը: 1333թ.-ին ջրհեղեղի հետևանքով ավերված կամուրջը վերականգնվեց 1345թ.-ին: 1565թ.-ին Ջորջիո Վազարը մոդեռնիզացրեց այն և ավելացրեց վերին միջանցքը: Կամուրջը հայտնի է իր բնակելի տարածքներով: Սկզբում դրանք արհեստանոցներ էին, իսկ 1593թ.-ին դրանց փոխարինեցին թանկարժեք զարդերի խանութները: Պոնտե Վեկկիոն միակ կամուրջն էր Ֆլորենցիայում, որ կարողացել էր կանգուն մնալ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո:
Նյութի առաջին մասը կարող եք կարդալ այստեղ՝ Մաս 1