Հելիքս կամուրջ Սինգապուրում

1

Այս կամուրջն արտառոց է նրանով, որ նման է ԴՆԹ-ի կառուցվածքի: Այն բացվել է 2010թ.-ին: Կամուրջի հիմնական նյութը պողպատն է: Մութն ընկնելուն պես այն շատ գեղեցիկ լուսավորվում է, որն էլ ընդգծում է նրա արտասովոր դիզայնը:   

 

Միլենիում կամուրջ

6

Այս յուրօրինակ կամուրջը գտնվում է Լոնդոնում: Կամուրջի պատվանդաններից մեկը բարձրացված է 50 մետր բարձրության վրա, իսկ մյուսը գտնվում է հորիզոնական վիճակում: Իջեցված հատվածը նախատեսված է մարդկանց անցնելու համար: Երբ կամուրջի տակով պետք է մեծ չափերի նավ անցնի, ապա երկու պատվանդանները բարձրանում են 25 մետր: Զարմանալի է, բայց կամուրջը բարձրանում է 4.5 վայրկյանում: Կամուրջը իր դիզայնի համար բազմաթիվ ճարտարապետական մրցանակներ է ստացել: Այն անվանում են «Վիկինգի աչք», քանի որ նման է թարթող հսկա աչքի:  

 

Լանգվակի երկնային կամուրջ

5

Լանգվակի կամուրջի մոտ կարելի է հասնել ճոպանուղու միջոցով: Այն հետիոտնային կամուրջ է, որն ունի ավելի քան 100 մետր երկարություն և ծովի մակերևույթից բարձր է 700մ: Կամուրջի վրայից հրաշալի տեսարաններ են բացվում դեպի մալազիական տրոպիկական անտառներ և այլ գեղատեսիլ վայրեր:  


Կամուրջ Սլաուերհոֆբուրգ

10

Ոչ, սա տեսողական խաբկանք չէ: Այս անչափ տարօրինակ կամուրջը գտնվում է Լեուվարդենում, (Նիդերլանդներ): Գետերի մեծ քանակության և նավերի երթևեկության ինտեսիվության պատճառով հարկ եղավ ստեղծել այնպիսի կամուրջ, որը կկարողանար արագ բարձրանալ և իջնել: Այդպես ստեղծվեց Սլաուերհոֆբուրգը: 2000թ.-ին երկաթից և պողպատից կառուցված կամուրջը հիդրավլիկայի օգնությամբ օրական 10 անգամ բարձրանում և իջնում է:


Կամուրջ Օկտավիո դե Օլիվեյրա

11

2008թ.-ին Սան Պաուլոյում բացված կամուրջը կառուցվել է 5 տարվա ընթացքում: Շինարարական աշխատանքների համար 450 աշխատող է պահանջվել: Կամուրջը արտասովոր է բարդ կառուցվածքի պատճառով: Կամուրջը երեկոյան զարդարում է գեղեցիկ լուսավորվածությունը:  


Ֆոլկերկի անիվ

12

Ֆոլկերկի անիվը աշխարհում միակ վերելակն է նավերի համար: Կառույցը կարող է 180 աստիճան պտտվել:


Հենդերսոնի ալիք

13

Կամուրջը նախագծվել էր ալիքների նման լինելու համար: Հենդերսոնի ալիքները միացնում են Սինգապուրի 2 այգիները, որտեղից հիասքանչ տեսարան է բացվում: Երեկոյան այն շատ գեղեցիկ լուսավորվածություն է ունենում: Կամուրջը պատրաստված է երկաթից և փայտից: Նրա վրա կան նստարաններ և տեսահարթակներ, էքսկուրսիոն անկյուններ:

 

Կամուրջ Սիդու

14

Կամուրջը բացվել է 2009թ.-ին: Այն գետնից 495 մետր բարձրության վրա է, գտնվում է Հուբեյ շրջանում և շրջապատված է լեռներով և անտառներով: Կառուցման աշխատանքները հարցականի տակ էին տեղանքի մեկուսացված լինելու պատճառով: Հնարավորություն չկար կռունկներ, նավեր կամ ուղղաթիռներ օգտագործելու համար:  Ինժեներները մի շատ հետաքրքիր միջոց մտածեցին: Նրանք հրթիռներ էին օգտագործում: Ավելի քան 1000 մետր մալուխներ կապվում էին հրթիռներին, որոնք արձակվում էին դեպի կիրճի մյուս մասը: Դա արտառոց վայր է և շինարարության յուրահատուկ միջոց: 


Կամուրջ Միյո  

15

Միյո կամուրջը գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենաբարձր կամուրջ: Այս տեխնիկական գլուխգործոցի բարձրությունը 342մ է: New York Times-ը այն նկարագրել է որպես «նախագծման տրիումֆ», իսկ BBC-ն անվանել է «21-րդ դարի տեխնիկական հրաշքներից մեկը»: Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը այն բացել է 2004թ.-ին: Նրա կառուցման համար ծախսվել է 394 մլն եվրո:


Կամուրջ Դանյան-Կունշան

16

Սա աշխարհի ամենաերկար կամուրջն է՝ 102 մ: Կառուցման աշխատանքները սկսվել էին 2006թ.-ին, նախագծի արժեքը կազմել է 8 մլրդ դոլար: Կառույցի համար ավելի քան 450.000 տոննա պողպատ է օգտագործվել, շինարարական պրոցեսին մասնակցել է 10.000 աշխատող:

 

Մովսեսի կամուրջ

17

Այս կամուրջն անվանվել է Մովսեսի պատվին, քանի որ ջուրը ուղղակիորեն բաժանում է երկու մասին: Ինովացիոն մտահղացումն ի կատար է ածվել 17-րդ դարի կառույցի մոտ: Կամուրջի յուրահատուկ տեսքը նրան լիովին համահունչ է դարձնում շրջակայքի հետ և այնպիսի պատկեր է ստեղծում, կարծես անցնում եք ջրի միջով:  



Բրուքլինյան կամուրջ

19

1883թ.-ին կառուցված Բրուքլինյան կամուրջը դարձել է պատմական տեսարժան վայր և Նյու-Յորքի խորհրդանիշը: Կամուրջը Մանհեթենը միացնում է Բրուքլինի հետ և հատում է Իստ-Ռիվերը: Այն նախագծել է Ջոն Ա. Ռոբլինգ, բայց շինարարական աշխատանքները սկսելուց որոշ ժամանակ անց մահացել է: Նրա որդին՝ Վաշինգտոն Ռոբլինգը, շարունակեց հոր աշխատանքները, բայց նույնպես հիվանդացավ և բնակվեց շինհրապարակին նայող մի բնակարանում, որտեղից իր կնոջ՝ Էմիլի Ռոբլինգի միջոցով նախագծեր էր ուղարկում աշխատողներին: Նա գլխավոր ինժեներն էր: Կամուրջի ամրությունն ապացուցելու համար 1884թ.-ին կամուրջի վրայով կրկեսային կենդանիների խումբ անցկացրեցին, որոնց թվում կար 21 փիղ:  

 

Կամուրջ Բանպո

22

Այս արտասովոր կամուրջը գտնվում է Սեուլում և հատում է Հան գետը: Այն կառուցվել է 1982թ.-ին, բայց վերականգնվել է 2007թ.-ին: 2009թ.-ին նախագծի մեջ ներառվեցին նաև շատրվանները, որոնք մեկ րոպեում յուրաքանչյուր կողմից 190 տոննա ջուր են արձակում: Կամուրջը երեկոյան զարդարում են տասնյակ հազարավոր լույսեր, որոնք գույնզգույն էֆֆեկտներ են ստեղծում:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել