204 թվական:
Երեկ ԱԺ-ի մոտ կրկին ցույց էր: Ու կրկին ամեն բան ինչպես միշտ: Կրկին որոշ քաղաքական ուժերի մեջ շահերի բախում, կրկին ամեն մեկը իր ճանապարհով: Այսօր կլինեն լուրջ վերլուծություններ: Ամենավատն այն է, որ մարդիկ չեն կարողանա այսօր տեսանյութեր տեղադրեն, որտեղ ոստիկանները քաղաքացիներին բերման են ենթարկում:
Զարուհին հավաքեց չիպերը: Վերջին մի քանի տարիների նրա կողմից արված միակ դրական քայլը: Բայց միևնույնն է հորդորում եմ բոլորին, որ Զարուհուն եվրոպական ու միջազգային կոնֆերանսների չուղարկեք. բա ո՞ր այնտեղ էլ վեր կենա ու մարդկանց չիպերը վերցնի: Հա, Զարուհին մեծածախ գներով ԱԺ չիպեր է վաճառում:
Տարոն Մարգարյանը հեռատես մարդ է կամ ժամանակի բանալին նրա մոտ է: Քաղաքի կենտրոնում գրեց 204 թվական, ու ԱԺ պատգամավորները հարգեցին իրենց կուսակցական ընկերոջ որոշումը, սկսեցին ձեռքով քվեարկել: Տարոն, մենակ Քրիստոսից առաջ 4000 թվական չգրես, թե չէ բմբուլներ հագած պատգամավորների տեսնելու հավես չկա:
Սամվել Ալեքսանյանը ո՛չ ուղտի միս բերեց, ո՛չ էլ պատրաստվում է: Ինքը ավելի էժան տարբերակ գտավ, առանց բերելու իր մոտիկներից մեկին խնդրեց ֆոտոշոփ անեն ու ՖԲ-ում տարածեն: Այ PR եմ ասել: Էժան որակով:



