Aravot.am-ը գրում է.
«Կենտրոն» հեռուստաընկերության քաղաքական մեկնաբան Պետրոս Ղազարյանը ՀՀԿ-ական պատգամավորների ՝ «խղճի արթնացմանը» չի հավատում: «Այդ մարդիկ պատգամավոր են դարձել իշխանության շնորհիվ, հիմա էլ իշխանությանն իրենց պարտքը պետք է տան»,- այսօր ԱԺ-ում «ՀայՌուսգազարդի» 20% բաժնեմասը ՌԴ-ին` Հայաստանի 300 միլիոն դոլար պարտքի դիմաց հանձնելու համաձայնագրի քվեարկությանը մասնակցած պատգամավորների մասին ասաց պարոն Պետրոսյանը: Նրա խոսքով, ներկայիս կառավարությունը վերջին 20 տարվա ամենափակ աշխատող կառավարությունն է. «Ամենագաղտնի գործող կառավարությունն է: Ասացին՝ պարտք կա, խաբեցին, պայմանագրերը ոչ մեկ չի տեսել: Այս պայմանագիրն էլ վերջում հրամցրին, տեսանք՝ խայտառակ բան է… այսքան ռուսներին ամեն ինչ տալով ու նվաստանալով՝ նրանք ռուսամետ չեն դառնալու, որովհետեւ հասարակական կարծիքը իրենք թեքում են Հայաստանում Ռուսաստանի դեմ ու ամենամեծ վնասն են հասցնում հայ-ռուսական հարաբերություններին»...
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ



