Kinoashkharh.am-ը գրում է.
Ռուսաստանում Ամանորի նախօրեին` դեկտեմբերի 28-ին, կթողարկվի «Սիրավեպ կոկաինով» ֆիլմը, որի գլխավոր դերը խաղում է Կսենյա Սոբաչակը: Ֆիլմը նկարահանվել է մի գրքի հիման վրա, որը խորհրդային ժամանակներում արգելված էր և փակի տակից դուրս է եկել միայն 90-ական թթ.:
Ռեժիսոր և սցենարիստ Գենադի Սիդորովը ֆիլմը նկարահանել է Մ.Ագեևի (կեղծանունը`Մարկ Լևի) 1934 թ. գրած համանուն վեպի հիման վրա: Սա պատմություն է սովորական ուսանողի մասին, որը կյանքը վատնում է գիշերային ակումբներում: Բայց մի անգամ նրա կյանքը լիովին փոխվում է, երբ հանդիպում է ճակատագրական կնոջ ու իմանում, թե ինչ է կոկաինային հաճույքը: Երջանկության սուտ զգացումը փոխում է նրա կյանքի իմաստը` քայքայելով այն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել