1in.am-ը գրում է.
Պլաստիկ վիրաբույժներն իրենց հիվանդների համար 3D տպիչների միջոցով իմպլանտներ են ստեղծում: 3D տիպչները թույլ են տալիս թվային մոդելի միջոցով ստեղծել այն ամենը, ինչ հնարավոր է՝ սկսած խաղալիքներից մինչև լիարժեք հրազեն: Ճապոնիայում նման արտադրանքը էլ ավելի մեծ պահանջարկ է վայելում: Շնորհիվ այդ առաջադեմ տեխնոլոգիաների՝ այստեղ ստանում են հաճախորդների մարմնի մասերի կոնկրետ կրկնօրինակները, որպեսզի սկսնակ բժիշկները կարողանան փորձ ձեռք բերել: 3D տպիչները ամենաշատ տարածում են ձեռք բերել վիրաբուժության ոլորտում՝ չնայած հիմա տեխնիկայի զարգացման ներկայիս մարկարդակը թույլ է տալիս ստեղծել ավելի լավ պրոթեզներ, իսկ ճապոնացի մասնագետները ավելի լայնածավալ աշխատանքներ են տանում:
Ճապոնացի պլաստիկ վիրաբույժներն արդեն հիմա հատուկ թեստեր են անցկացնում, որոնց ընթացքում նրանք իրենց հիվանդներին իմպլանտներ են տեղադրում, որոնք ստացվում են հենց 3D տպիչների օգնությամբ: Մոտ ժամանակներս Ճապոնիայի առողջապահության նախարարությունը կվերանայի հատուկ հայտերը և որոշում կկայացնի՝ արդյոք կարելի՞ է նման փորձեր իրականացնել: Սակայն արդեն հիմա, ըստ մասնագետների, պլաստիկ վիրաբուժության այդ միջոցն ավելի անվտանգ է:



