516Media.am-ը գրում է.

«Ես կնախընտրեի քաղաքական պաստառների փոխարեն տեսնել ավելի որակյալ լրագրություն, լրագրողական հետաքննություններ նույն գազային համաձայնագրերի մասին»

Հայաստանի Ազգային ժողովում Ռուսաստանի հետ գազային երեք համաձայնագրերի վավերացման վերաբերյալ քվեարկության ժամանակ դահլիճում չորս լրագրող պաստառներով քաղաքական ակցիա էր անցկացնում:

«Գազպրոմ»-ի հետ համաձայնագրերին դեմ լրագրողների պաստառների վրա գրված էին «Խելքի եկեք, արա», «Որոշողը մենք ենք», «Մի վաճառեք»: Քվեարկության ընթացքում էլ մամուլի օթյակում՝ պատուհանից այն կողմ, լրագրողները պարզել էին «Մի քվեարկեք ռուսական գազի համար» պաստառը:

Գազային համաձայնագրերի վավերացումը, իրոք, տարեվերջի ամենակարեւոր քաղաքական իրադարձություններից մեկն է, այն, իրոք, հուզում է, զայրացնում է, վրդովեցնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին: Ու Ազգային ժողովում աշխատող լրագրողներն էլ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են: Խորհրդարանում քվեարկության ժամանակ նրանք, երեւի, պետք է հասկանալ՝ հանդես են եկել որպես քաղաքացիներ եւ ոչ թե որպես լրագրողներ:

Սակայն իմ կարծիքով՝ լրագրողը, ով ունի քաղաքական հայացքներ, պետք է նախօրոք որոշած լիներ՝ ինքն այդ օրը քաղաքական պաստառնե՞ր է պարզում, թե՞ լրագրությամբ է զբաղվում: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել