Փաստորեն, ի՞նչ է ստացվում: Ամեն անգամ, երբ Հայաստանի քաղաքական տրամադրությունները հասունացնում են որևէ (թեկուզ երկչոտ) իրական քայլ անկախության ճանապարհին, դրանից մի օր առաջ հանդես է գալիս Առաջին նախագահը և պարզ, մարդկային, տրամաբանական հարցերը նենգափոխում «ուխտադրուժ Եվրոպայի», «ռուսատյացության վտանգների», «դեմոկրատիայի մարգինալության» ... չգիտեմ «խաչակրաց շարժումների» ու չգիտեմ էլ՝ ինչերի մասին սքոլաստիկայով: Ուրեմն ի՞նչ. դուրս է գալիս, որ 25 տարի շարունակ Հայաստանը ընդամենը մասնակցել է Ռուսաստանի քաղաքական գունափոխությա՞նը! Իսկ ումի՞ց էինք անկախանում այն ժամանակ՝ Մեծ Բրիտանիայի՞ց! Հնարավոր է արդյո՞ք, որ նույն անձը առավոտյան լինի Շեքսպիր, իսկ երեկոյան Շեյլոք ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել