Եթե վաղը ՀՀԿ-ի մոտ ստացվի վավերացնել պայմանագիրը, ապա բնականոն հարց է առաջանում՝ էլ որպես ի՞նչ են շարունակելու պաշտոնավարել Սերժ Սարգսյանը, կառավարությունը և ինչո՞ւ պետք է շարունակի գործել ԱԺ-ն, եթե իր հիմնական գործառույթը Կառավարության նախագծերը դակելն էր, իսկ պայմանագիրը վավերացնելուց հետո, մեծ հաշվով, դակելու բան էլ չեն ունենա:
Ստացվում է, որ օրենսդիր և գործադիր մարմինները կամովին հանձնում են իրենց՝ որոշում կայացնելու իրավունքը, կամովին հանձնում են իրենց դիրքերը ու սահմանափակվում են նրանց գործառույթները:
Ոչ մի երկիր չի կարող թույլ տալ իրեն ոչ ֆունկցիոնալ իշխանություն, իսկ Հայաստանը առավել ևս, և եթե իշխանությանը գտնվող անձանց պետք չէ ինքնիշխան Հայաստանը, ապա հայ ժողովրդին պետք է, ուստի Հայաստանը որպես հայրենիք ճանաչող ու սիրող, հայրենիքի ինքնիշխանությունը գնահատող, կարևորող և հարգող մարդիկ պետք է միավորվեն և նոր իշխանություն ձևավորեն:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ArmanMushegyan/posts/605163832888309
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել