Ու կրկին դղրդաց ու ցնվեց քաղաքական դաշտը, ու սովորաբար այդպես է լինում, երբ առյուծն է մտնում անտառային թագավորություն ու մժեղները զգալով իրենց ոչնչությունը, մտնում են բներն ու սկսում անզորությունից մլավել...
Եվ ինչպես սպասվում էր այդ մլավոցները այս անգամ «քաղաքացիական» ֆրոնտից էր, քանի որ Տեր-Պետրոսյանը կպել էր իրենց կերակրատաշտակին, իսկ եվրոպացի պապաները չէ՞ որ կմռնչային ու իրենց հացը կպակասեր:
Հարձակումն այնքան արագ էր ու ամենակարևորը՝ համակարգված, որ Բաղրամյան 26-ի խուճապն ու անհանգստությունը պայթեց՝ իր կատարածուների ու դհոլների միջոցով.
... Քանի որ Տեր-Պետրոսյանը «Մաքսայինի դեմն» ու «իշխանության դեմը» տարանջատում էր մտցնում և քաղաքական տեքստ էր ձևակերպում, որ մտածելու, խորհելու և գործելու լույս էր բացվելու...
...Քանի որ Տեր-Պետրոսյանը մատուցում էր առանց իր քաղաքական նպատակահարմարությունների, ռացիոնալ ու չոր հաշվարկներով, պետական շահերով, հաջողության հասնելու հնարավորին հասնելու ամենակարճ և հավանական ուղիներով, որտեղ հուզական ու իռացիոնալն տեղ չունեն:
Եվ ամենակարևորը՝ փաստում էր եղածը և առաջ շարժվելու թիրախներն էր ցույց տալիս՝ ի դեմս սերժանտական խունտայի:
Հ.Գ. ՈՒ մարդ, որ իր ամբողջ քաղաքական կենսագրության ընթացքում չդավաճանեց իր սկզբունքներն, քաղաքական վարկանիշը միշտ մղեց երկրորդ պլան, երբ սեղանին դրված էին փաստերն ու ճշմարտություններն ու ինչպես ինքն է ասում.
«Երբեք չեմ թաքցրել ճշմարտությունը ժողովրդից, որքան էլ այն դառն է եղել»։
Հիմա ի՞նչ, այդ մարդը ի՞նչ մեղք ունի, որ դուք ոտաբոբիկ եք ու քաղաքականությունը շփոթում եք Մալաթիայի շուկայի առևտրի հետ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gurgen.asatryan/posts/587722411320823?ref=notif¬if_t=notify_me
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել