Lurer.com-ը գրում է.

Դեկտեմբերի 20-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկման դրվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագիրը:

Հարցի քննարկմանը զուգահեռ բողոքի ակցիա էր տեղի ունենում Ազգային ժողովի շենքի առջև. հարյուրավոր քաղաքացիներ անընդունելի են համարում նման համաձայնագրի ընդունումը:

Համաձայնագրի քվերակությունը հետաձգվեց, քանի որ խորհրդարանական մեծամասնության պատգամավորների բացակայության արդյունքում քվորում ապահովել չհաջողվեց: Քվեարկությունը տեղի կունենա վաղը՝ դեկտեմբերի 23-ին:

Նշենք, որ խորհրդարանական երեք խմբակցությունները՝ ՀՅԴ-ն, «Ժառանգությունը» և ՀԱԿ-ը, հայտարարել էին, որ դեմ են քվեարկելու համաձայնագրին, իսկ ԲՀԿ-ն հայտարարել էր, որ չի մասնակցելու քվեարկությանը։

Այդ օրը նույնպես նախատեսված է բողոքի ակցիա` ժամը 11:30-ին Ազգային ժողովի շենքի առջև:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել