Kinoashkharh.am-ը գրում է.
64-րդ Բեռլինի կինոփառատոնում հանդիսատեսին կներկայացվի Լարս ֆոն Թրիերի «Հեշտամոլ կինը» (Nymphomaniac) ֆիլմի լիակատար տարբերակի առաջին մասը: Այդ մասին հաղորդվում է փառատոնի կայքում: Ֆիլմը ցուցադրվելու է Բեռլինալեի արտամրցութային ծրագրում:
Ֆոն Թրիերի նոր կինոնկարի ռեժիսորական տարբերակի լրիվ տևողությունը 5,5 ժամ է: Բայց քանի որ ֆիլմը վարձույթ է մտնում երկու մասով (ընդհանուր 4 ժամ տևողությամբ), փառատոնային տարբերակն էլ կբաժանվի երկու մասի: Բեռլինալերի հանդիսատեսին ցույց կտան միայն առաջին մասը, բայց ինչքան այն կտևի, հայտնի չէ: Ցուցադրության ճշգրիտ օրն առայժմ չի հաղորդվում: 64-րդ Բեռլինի փառատոնն անցկացվելու է 2014 թ. փետրվարի 6-16-ը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել