Անհրաժեշտ է նրբաբլիթի 10 շերտ՝ երկու կողմից եփված: 

ՄԻՋՈՒԿ՝

1 բաժակ կարտոֆիլի պյուրեն (մոտ 3 - 4 հատ միջին չափի կարտոֆիլները խաշել, կեղևահանել, ավելացնել կարագ, աղ ու կաթ, տրորել, որ ստացվի համասեռ զանգված: Կաթի շնորհիվ պյուրեն նուրբ է ստացվում) խառնել մոտ 300-350գ պահածոյացված թունային (tuna, նախապես ջրքամել), պատառաքաղով տրորել, ավելացնել 4 ճյուղ կանաչ կամ կես գլուխ մանր կտրատած կարմիր սոխ, սև պղպեղ, աղ: Յուրաքանչյուր շերտի մի ծայրին մոտ տեղադրել միջուկ, փաթաթել և բաժանել 3-4 մասի:

ՍՈՈՒՍ՝

4 ճ. գդալ զեյթունի ձեթը, 2 ճ . գդալ կիտրոնի հյութը, 1 թ. գդալ դիջոնյան մանանեխը (горчица, ցանկալի է, որ մանանեխը շատ կծու չլինի, այդ պատճառով օգտագործեք ֆրանսիականը), 2 պտղունց համեմի աղացած սերմը, աղն ու սև պղպեղը լավ խառնել: 

Մատուցվող ամանը ծածկել կտրատած հազարով ու թարմ սպանախով, վրան շարել նրբաբլիթով կտորները, լցնել սոուսը և մատուցել:

Բարի ախորժակ!!!!! Հարգանքներով՝ Նինա Մինասյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել