Թուրքիայի «Արաս» հրատարակչությունը հիմնադրման 20 ամյակը նշել է Գևորգ Բարդաքչյանի ժամանակակից հայկական գրականությունը ստեղծագործության թուրքերեն տարբերակի հրատարակությամբ:
«Ժամանակաից հայ գրականություն» գրքում ներկայացված է 1500 տարի և ավելի գրավոր պատմություն ունեցող հայ գրականության վերջին 500 տարիները: Հայ գրականության պատմության 16-րդ դարից մինչև 1990-ական թվականները ներառող աշխատության մեջ ներկայացված է հայ գրականության զարգացման ուղին, սոցիալական, մշակութայի, կրոնական և քաղաքական զարգացումները:
Գրքի առաջին հատվածում ընդհանուր գրականության պատմության մասին քննարկումներ և ավելի քան 150 ստեղծագործողների գրական աշխատանքների հիման վրա վերլուծություններ են ներկայացված:
Գրքի երկրորդ բաժնում մոտ 400 ստեղծագործողների կենսագրություններ, ստեղծա- գործություններ, օտար լեզուներ թարգմանված գրքեր, ինչպես նաև սրանց վերաբերյալ մի շարք քննադատական գրախոսականներ է ներառված: Անգլերեն լեզվով լույս տեսած «A reference Guide to Modern Armenian Literature» (Ժամանակակից հայ գրականություն) գիրքը թուրքերեն են թարգմանել Ֆաթմա Ունալը և Մարալ Աքթոքմաքյանը:
Բարդաքչյանը գրքի վերաբերյալ հույս է հայտնել, որ իր այս լայնածավալ աշխատանքը օգտակար կլինի շարքային ընթերցողի, ուսանողների, ակադեմիկոսների համար: Թուրքական «Բիանեթ» կայքը հայտնում է, որ Գևորգ Բարդաքչյանը ծնվել է 1942 թվականին Բեյրութում, իսկ ընտանիքը Թուրքիայի Այնթափ քաղաքից է: Նա սովորել է Երևանի Պետական Համալսարանի հայոց լեզվի և գրականության բաժնում: Նա դոկտորի գիտական աստիճանը ստացել է Օքսֆորդի համալսարանում: Ներկայումս Բարդաքչյանը, ով տիրապետում է հայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, արաբերեն և թուրքերեն լեզուներին, դասավանդում է ԱՄՆ Միչիգանի համալսարանում:
Նյութի աղբյուր՝ http://www.heraditak-blog.com/2013/12/blog-post_7376.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել