ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշն՝ այս տարվա նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 0.8%-ով, իսկ այս տարվա հոկտեմբերի համեմատ նվազել է 10.3%-ով: Համաձայն ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների` արդյունաբերական արտադրանքի ծավալը նախորդ տարվա նոյեմբերի համեմատ աճել է 1.2%-ով, իսկ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը` 9%-ով:
2013թ-ի նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ առևտրաշրջանառության ծավալներն աճել է ընդամենը 0.2%-ով, իսկ այս տարվա հոմտեմբերի համեմատ` 2%-ով:
Այս տարվա նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ սպառողական գները աճել են 6.63%-ով, իսկ արդյունաբերական արտադրանքի գները 3.6 %-ով:
Մակրոտնտեսական ցուցանիշներն այսպիսին են. նոյեմբերին շինարարության համախառն ծավալը նվազել է 7.3%-ով, սակայն ամսական կտրվածքով արձանագրվել է 25.5%-ի աճ:
Նոյեմբերին 4%-ի աճ է գրանցվել ծառայությունների ոլորտում, իսկ էլեկտրաէներգիայի արտադրությունը կրճատվել է 7.6%:
Արտաքին առևտրաշրջանառությունը նոյեմբերին աճել է 11.3%-ով, ամսական կտրվածքով` 0.1%-ով: Նոյեմբերին արտահանման ծավալներն ավելացել են 5.9%-ով, ներմուծմանը` 13.1%-ով:
Նոյեմբերին հանրապետական միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 150 հազար 960 դրամ` 2012թ-ի նոյեմբերի համեմատ աճելով 6.1%-ով, իսկ հունվար-նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակատվածի համեմատ միջին աշխատավարձը բարձրացել է 3.7%-ով:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=680446628643946&set=a.185286031493344.39512.100000358443385&type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել