ԱԺ-ն վերածվել է «դպրոցի հետևի»: Էլ ժարգոնային բառ չմնաց, որ չօգտագործեն: Երեկ էլ շրջանառվեցին մի քանիսը: Պատգամավորը նախարարին մեղադրում է «կռուտիտների մեջ», իսկ մյուս պատգամավորը որոշ դրվագներ անվանում է «սխոդկա»: Ես սկսնակ քաղաքագետ եմ, բայց քաղաքագիտության մեջ երբեք այդպիսի տերմինալոգիայի չեմ հանդիպել: Մեր ընդդիմությունը, մեր դիմությանը արժանի է: Հիասքանչ կերպով լրացնում են իրար:

Երեկ նկար էր տարածվել, թե իբր Աբովյան փողոցի վրա էրոտիկ էլեմենտներով լուսավորում կա: Ժողովուրդ ջան, կուրորեն հավատալու փոխարեն, մի հատ փորձեք ճշտել: Իսկ այդ լուսանկարը տարածողը չբավարարված անձնավորություն է, իմ կարծիքով, ով իր հիվանդ ֆանտազիաները ցանկանում էր տեսնել Աբովյան փողոցում: Ի՞նչ ասես հիվանդ մարդուն:

Պրն. Աշոտյանն էլ ամփոփեց տարին: Նրա խոսքից պարզ դարձավ, որ մենք ունենք խելացի սերունդ, որը իր գիտելիքներով գերազանցում է աշխարհում բոլորին: Այս խոսքերը հուսադրող են ու ոգեշնչող: Քանի որ մեզ համար դա շատ կարևոր է: Հայաստանը չունի բնական պաշարների հսկայածավալ քանակություն, և մեր խելքն է մեր պաշարը: Աշոտյանը խոսեց նաև քաղաքապետի մասին ու ասաց, որ Տարոն Մարգարյանը հասարակ քաղաքացի է ու, կոպիտ ասած, նրա անձնական նպատակների մասին ինքը չի կարող տեղյակ լինել:

ՌԴ-ում երկար տարիների բանտարկությունից հետո ներում շնորհվեց Խադարկովսկուն: Խադարկովսկին էլ, բերդից հելած-չհելած, իր անձնական ինքնաթիռով ուղևորվեց Գերմանիա: Այ սենց մարդ պիտի նստի, որ դուրս գալուց հետո անձնական ինքնաթիռով շտապի իր գործերին: Դե Նավալնիյ, ցխկվի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել