images (2)Kinoashkharh.am-ը գրում է.

Պետկինոն սկսել է Կինոյի աջակցության եվրոպական հիմնադրամ` Eurimages մտնելու ընթացակարգը: Այդ մասին «Կոմենտարիաներին» հայտնել են Կինոյի հարցերի պետական գործակալությունում:

Ըստ այդ գերատեսչության ներկայացուցիչների տված տեղեկությունների` Ուկրաինայի և Eurimages-ի պայմանագիրը ստորագրվելու է 2014 թ. հոկտեմբերին, իսկ 2015 թ. հունվարին արդեն երկիրն այդ հիմնադրամի լիիրավ անդամ կդառնա:
Մինչ այս Պետկինոն և Ուկրաինական կինոընկերակցությունը բանակցություններ են վարել Eurimages-ի հետ, որոնց արդյունքն այդ կազմակերպություն Ուրաինայի ընդունվելու գործընթացի նախաձեռնությունն է: Իսկ օրերս ուկրաինական գերատեսչությունները ստացել են հիմնադրամի քարտուղարության պաշտոնական պատասխանն այն մասին, որ Eurimages-ը սկսում է Ուրաինայի անդամագրվելու ընթացակարգը:
Պետկինոյի ղեկավար Եկատերինա Կոպիլովայի խոսքով` Կինոյի աջակցության եվրոպական հիմնադրամ Ուկրաինայի ընդունվելու անհրաժեշտության մասին խոսակցությունները շարունակվում են ավելի քան երկու տասնամյակ: Սակայն հավակնորդ երկիրը Eurimages մտնելու իրական հնարավորություն կունենա այն ժամանակ, երբ կկարողանա ներկայացնել կինոարդյունաբերության տեսանկյունից որակյալ նախագծեր, ինչպես նաև կինոբարեփոխումների առանձին ուղղություններ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել