Արդեն մի քանի ժամ է ինչ հայկական մամուլը թմբկահարում է այն տարօրինակ զուգադիպության մասին, որ իբր լրգարող Հայկ Գևորգյանի վրա «գործ սարքած» Աշոտ ֆռանգուլյանը, որին Հայկ Գևորգյանը իբր վրայերթի էր ենթարկել Վովա Գասպարյանի մոտիկ ազգականն է, քանի որ ըստ մամուլի «հավաստի աղբյուրների» Վովա Գասպարյանը մորական կողմից Ֆռանգուլյան է: Այս մասին սկզբում գրեց «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը, ապա սովորություն համաձայն նյութը տիրաժավորվեց համացանցում՝շնորհիվ կեղծ աժիոտաժի սիրահար և նյութերի ճշմարտացիությունը ստուգելու ֆոբիա ունեցող հայ ինտերնետ լրատվամիջոցների: 
Շտապեմ հիասթափեցնել կեղծ աժիոտաժի սիրահարներին՝ նշելով, որ Վովա Գասպարյանը մորական կողմից ոչ թե Ֆռանգուլյան է, այլ՝ Ֆռանկյան: Նրա հարազատ քեռին՝ վաղամեռիկ Խաչիկ Ֆռանկյանը Երևանի առաջին հացի գործարանի տնօրենն էր՝ բավական հարգված և քաղաքում հայտնի մարդ: Ուստի դժվար չէր ճշտել տեղեկության իսկությունը:
Ստացվում է, որ Վովա Գասպարյանի գործ սարքելուց դժգոհողներն իրենք զերծ չեն մնում գործ սարքելու գայթակղությունից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել