Panorama.am-ը գրում է.
«Ժառանգություն» խմբակցության անդամ Ռուբեն Հակոբյանը ԱԺ-ում ընթացող արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց, որ ինչպես և իր ընդդիմադիր մյուս գործընկերները, դեմ է քվեարկելու համաձայնագրի վավերացմանը, որով նախատեսվում է «ՀայՌուսգազարդի» 20 տոկոս բաժնեմասի վաճառքը Գազպրոմին: Նա նաև առաջարկեց, որպեսզի կառավարությունը սթափվի և հետ կանչի համաձայնագիրը:
«Չե՞ք կարծում, որ մասնավորեցման ցանկում չունենալով 20 տոկոս բաժնեմասի հարցը` խախտել եք Սահմանադրությունն ու օրենքը»,- դիմելով Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին դիմեց Ռ.Հակոբյանը:
Նախարարը, սակայն կրկնեց գրեթե նույն պատասխանը, որ տալիս էր մյուս պատգամավորների ելույթներին ի պատասխան` եթե պատգամավորը նկատի ունի, թե ինչու կառավարությունը տարվող բանակցությունների մասին տեղյակ չի պահել խորհրդարանին, ապա շուտ ներկայացնելու բան չկա և իրենք պետք է ներկայացնեին այդ բանակցութունների արդյունքները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



