Ասում եմ՝ կարո՞ղ ա Յանուկովիչի օրինակից ոգեշնչված՝ մերոնք նոր աֆյոռա են մտածել. ասենք էսօր ԱԺ-ն մերժում ա «ՀայՌուսգազարդ»-ի 20 տոկոսը Գազպրոմին փոխանցելը վավերացնելը, որ Ռուսաստանից փող պլոկել: 
Իրոք տարօրինակ ա, որովհետև ԲՀԿ-ն ու այլ ոչ ՀՀԿ-ական խմբակցությունները ուղղակի քանդակում են Կառավարությունն ու հատկապես Էներգետիկայի նախարարին, դա լայնորեն տիրաժավորվում է, դե իսկ ՀՀԿ-ն ու մինի-ՀՀԿ-ն բերանները ջուր առած նստել են, իսկ Հովիկ Աբրահամյանը ոչ մի կերպով չի փորձում պաշտպանել Կառավարությանը: Կա հավանականություն, որ իշխանություններն ուզում են բլեֆ անեն ու տապալեն այս որոշումը, որպեսզի Ռուսաստանից վարկ կորզեն, որովհետև ակնհայտ ա, որ անգամ դրակոնյան հարկային ու տուրքային քաղաքականության պայմաններում տնտեսությունը պառկած ա ու անգամ 2014-ի բյուջեն դեռ հարցականի տակ է, եթե մի քանի հարյուր միլիոն դոլարի վարկ չճարվի:
Մյուս կողմից, ՀՀԿ-ին շատ չկա, կարան սուս-փուս նստեն ողջ նիստի ընթացքում, լսեն ողջ քլնգոցը, ընթացքում էլ կարդան, թե ինչպես են հասարակ քաղաքացիները իրենց ինտերնետում նախշում, իսկ հետո խելոք քվեարկեն ու հաստատեն այս պատուհասը: Ու եթե ինչ-որ մեկը ակնկալում է, որ իրենք խղճի խայթ կզգան, չարաչար սխալվում եք:

Օ՜ֆ, աման օ՜ֆ, մի հատ Ստալին չունենայինք, բա՞...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել