Footsport.am-ը գրում է.
Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում 2-րդ շրջանից հետո այժմ դադար է: Թիմերը հիմնականում զբաղված են իրենց կազմերը համալրելու խնդրով: Միաժամանակ քիչ չեն այն խաղացողները, ովքեր հեռանում են թիմերից: Մի մասից թիմերն իրենք են հրաժարվում խաղացողներից` գտնելով, որ նրանք չեն կարող օգտակար լինել, կան նաև ֆուտբոլիստներ, ովքեր լավ խաղով հնարավորություն են ստացել ուժերը փորձել արտերկրյա թիմերում: Այս առումով ամենապահանջվածը հարձակվողներ են, որոնց այլ թիմեր մեկնելու հիմնական հաղթաթուղթը, բնականաբա, արդյունավետությունն է: Արդեն կարելի է ենթադրել, որ առաջին կեսից հետո մեր առաջնության ռմբարկուների ցուցակից 2 խաղացողներ, ըստ ամենայնի, իրենց մրցելույթները կշարունակեն այլ թիմերում:
Շիրակցի Սերժ Դեբլեն կարճ ժամանակաընթացքում դրսևորեց իր բարձր խաղամակարդակը: 24-ամյա ֆուտբոլիստն իր եռանդուն խաղով դարձավ «Շիրակի» շարժիչ ուժը, միաժամանակ կոտդիվուարցի հարձակվողն առանձնացավ նաև նախանձելի արդյունավետությամբ: Պատահական չէ, որ նա առաջնության ընթացքում փորձաշրջանի հրավիրվեց շվեյցարական «Ցյուրիխից» : Դեբլեն Հայաստանի ընթացիկ առաջնությունում 9 գոլով արարատցի Գևորգ Նռանյանի հետ այժմ գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը:
Սակայն «Շիրակում» Դեբլեի մնալու հավանականությունը չնչին է: Լավագույն ռմբարկուի կոչման հիմնական հավակնորդներից է նաև «Ալաշկերտի» հարձակվող Միհրան Մանասյանը: Իհարկե, փոքր-ինչ անսովոր է, որ առաջնության հետնապահի հարձակվողը կարող է լավագույն ռմբարկունների ցանկում բարձր հորիզոնականում գտնվել: Սակայն տարօրինակ ոչինչ չկա. «Ալաշկերտի» խփած գոլերի գրեթե կեսը հեղինակել է Մանասյանը: Բարձրագույն խմբի նորեկն ընդանուր առմամբ 15 գոլ է գրանցել մրցակիցների դարպասներում, որոնցից 7-ը հեղինակել է Մանասյանը: Այժմ 24-ամյա Մանասյանը Բեյրութում է և փորձաշրջան է անցնում այդ երկրի ամենահայտնի ակումբերից մեկում՝ տեղի «Նժմեհում»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ