Kinoashkharh.am-ը գրում է.
Սպիտակ տան ղեկավարը առաջարկ է ստացել ոչ մեծ դեր խաղալու «Թղթե տնակ» սերիալում: Նախագահը խուսափել է որոշակի պատասխանից, սակայն իր համակրանքն է արտահայտել գլխավոր հերոսի նկատմամբ:
Դա տեղի է ունեցել Սպիտակ տան ղեկավարի և մեդիակորպորացիաների ներկայացուցիչների հանդիպման ժամանակ: Տեսանյութը` այդ հանդիպման դրվագներով, տեղադրված է CBS News կայքում:
Օբաման հարցրել է Ռիդ Հասթինգսին` Netflix ցանցի գլխավոր տնօրենին, որ հեռարձակում է «Թղթե տնակը», չի՞ բերել արդյոք սերիալի նոր սեզոնի խտասկավառակը:
«Հետաքրքիր է, գուցե բերե՞լ եք «Թղթե տնակի» ազդօրինակները [նոր սեզոնի]»,- հարցրել է նախագահը` հարուցելով հավաքվածների ծիծաղը, որոնց մեջ են եղել Apple-ի և Yahoo-ի ղեկավարներ Թիմ Քուքը և Մարիսա Մայերը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ