Назад в будущее: Օրվա պարադոքս:

Ամանորը թակում է մեր դռները, սակայն մենք դեռ խոսում ենք քաղաքականությունից: Մի պահ պետք է կտրվել ու ուղղակի փորձել ժպտալ: Օրվա խնդիր:

Երեկ ՖԲ-ում պատահական հանդիպեցի Վաղարշ Երկրորդին: Մի պահ զարմացա, հարցրեցի՝ Դուք այստեղ ի՞նչ գործ ունեք: Վաղարշ թագավորն էլ պատասխանեց. «Քաղաքապետարանի դիզայներների պայծառ մտքերն են պատճառը, 2014 թվականի փոխարեն 204 են գրել»: Ու ես նոր հասկացա, որ Վաղարշ Երկրորդը չի եկել մեր մոտ, այլ մեզ քաղաքապետարանի թեթև ձեռքի շնորհիվ մենք ենք հայտնվել այնտեղ: 

Երեկ շատ քննարկվեց նոր անձնագրերի հարցը: Դե, մենք ժամանակավրեպ գործողություններ շատ ենք կատարում: Այդ անձնագրերը արդեն մեկ տարի է, ինչ գործում են ՀՀ-ում, բայց դե բողոքողները նոր են հիշել, որ կարելի է բողոքել: Այդ անձնագրերը, իմ կարծիքով, բավականին կհեշտացնեն մեր կյանքը: Կապված որոշ թղթաբանության հետ: Օրինակ, ԲՀԿ-ն ժամանակին կուտակային կողմ է քվեարկել, այսօր պայքարում է իր քվեարկած օրինագծի դեմ: Այ սենց բաներ: 

Մեր տեղական արտադրության պլանշետները արժենալու են 180 ԱՄՆ դոլար: Լա՞վ է սա, թե վատ՝ հիմա չենք կարող ասել, որովհետև պետք է տեսնենք որակը: Դե մարդ կա (վարչապետը), անվճար ստացավ, միայն ինքը կարող է գնահատել, որակը այս պահին ու ասել՝ արժե՞ այդքան վճարել, թե ոչ: Մի խոսքով, մինչ մենք կուրախանանք կոկորդիլոսով, մեր ընտանի կենդանիների համար կվճարենք 5000 դրամ: Այդ ամենին մեր վարչապետը կհետևի իր հայկական պլանշետով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել