Ապրում էին մի գյուղում... սագեր: Ամեն շաբաթ նրանք գալիս էին եկեղեցի և լսում էին Հոգևոր Հովվի քարոզը այն մասին, թե ինչպիսի հաճույք է թռչելը:
— Ինչու՞ ուղղակի քայլել գետնի վրայով:Դուք կարող եք թռչել, — հորդորում էր եկեղեցականը սագերին: — դուք կարող եք երկինք բարձրանալ, ճախրել ամպերի մեջ, թռչել դեպի տաք երկրներ: Դուք կարող եք թռչել:
Մինչև վերջ լսելով քարոզը, սագերը միահամուռ և համախմբվախ կռկռում էին «ամեն», խմբովի դուրս էին նետվում եկեղեցու դռնից և քայլում դեպի իրենց տները, որպեսզի զբաղվեն իրենց գործերով:
Ալեքս Ալեմանի
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել