1in.am-ը գրում է.
Շվեդիայի քաղաքացիների կեսից ավելին (60%) կողմ է հասարակական վայրերում հսկիչ տեսախցիկների թվաքանակի ավելացմանը, և միայն 5%-ն է կարծում, որ դրանց թիվը պետք է քիչ լինի, իսկ 3%-ի կարծիքով՝ դրանք պետք է ընդհանրապես վերացվեն: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, այս մասին վկայում են հարցման արդյունքները, որն անցկացրել է «Իֆ» ապահովագրական ընկերությունը:
Շվեդիայում Սուրբծննդյան տոներին ավանդաբար աշխուժանում են գրպանահատները: Այս կապակցությամբ և՛ քաղաքացիները, և՛ իրավապահ մարմինները հսկիչ տեսախցիկները դիտարկում են որպես հանցագործությունները կանխելու արդյունավետ միջոցներից մեկը: Ոստիկանությունն իր հերթին նշում է, որ տեսահսկման շատ համակարգեր կամ չեն աշխատում, կամ այնպես են տեղադրված, որ չեն կարողանում որակով գրանցել տեղի ունեցածը:
«Տեսախցիկների ձայնագրությունները հաճախ վճռորոշ ապացույց են հանցագործին բացահայտելու և նրան դատի տալու համար: Այդ պատճառով տեղադրված բոլոր խցիկները պետք է աշխատեն»,- ասել է ապահովագրական գործակալության հետաքննությունների բաժնի պետը: