Լավ, ես չեմ, դուք եք. ինչպե՞ս վստահել Տիգրան Սարգսյանի ղեկավարած կենսաթոշակային երաշխիքային ֆոնդին: Ծրագիրն ինքնին շատ դրական կողմեր ունի. գումարը կտրամադրվի մեր բանկերին, որն էլ կբերի վարկային տոկոսների իջեցման (սա միայն մեկ առավելություն): ԲԱՅՑ...
Այստեղ հարցը վստահելն է: Ես ինքս չեմ վստահում մի բանի, որի գլխին կանգնած է այդ մարդը` իր մարդկանցով հանդերձ, քանի որ մի քանի տարի է, ինչ նա ամեն օր մի վնաս է հասցնում իմ երկրին` այսօրվա դրությամբ հասցնելով այն անդունդի եզրին: Այստեղ հարցը այդ ֆոնդին չի վերաբերում, այլ ֆոնդը ղեկավարող մարմնին, ով, ըստ իս, ոչ մի գրամ վստահության չի արժանացել ժողովրդի կողմից:
Եվ այսպես, ինչպե՞ս վստահել իմ ապագան մի մարդու, ով ներկա պահին քանդուքարափ է անում իմ ներկան... Իհարկե, ոչ մի կերպ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gor1989/posts/679570372064905
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել