1in.am-ը գրում է

2011-ի մարտից՝ սիրիական ճգնաժամի մեկնարկից ի վեր մինչ օրս Սիրիա են ժամանել աշխարհի մոտ 70 երկրներից ավելի քան 11 հազար գրոհայիններ՝ մասնակցելու կառավարական զորքերի դեմ մարտական գործողություններին: Այս մասին հայտնում է «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը՝ հղում անելով Լոնդոնում տեղակայված Ծայրահեղականության ուսումնասիրման միջազգային կենտրոնին: 

Կենտրոնի տվյալներով՝ օտարերկրացի գրոհայինների 80 տոկոսը Սիրիա են ժամանել տարբեր արաբական պետություններից ու Եվրոպայից, մյուսները՝ Հարավարևելյան Ասիայի երկրներից, Հյուսիսային Ամերիկայից, Աֆրիկայից և նախկին խորհրդային հանրապետություններից:

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել