Վճարի՛ր և ապրի՛ր: Կյանքի նորահայտ իմաստ:

Պրն. Բաբայանը երեկ ասում էր, թե ով ինչ կարող է որոշել ու ի՞նչ չի կարող որոշել: Իմ կարծիքով այս տեսանկյունից եթե նայենք, պրն. Բաբայանը մի հատ պետք է սեփական կուսակցության ներսում որոշի բոլորի անելիքները, որովհետև երբեմն իր կուսակիցների խոսքերը իրար հետ չեն համընկնում, ասեմ ավելին, հակասում են:

Հիմա էլ լուրեր են պտտվում, որ Անի Զախարյանը միասեռական է: Օրինակի համար եթե դա ապացուցվի, նրա մինչև այժմ կատարված գործողությունները իմ համար պարզ կդառնան: Հիմա Անին ունի 2 տարբերակ՝ կա՛մ չի ապացուցվում, որ նա միասեռական է, ու ես շարունակում եմ մտածել, որ նա հոգեկանի հետ խնդիրներ ունի, կա՛մ ապացուցվում է, ու ես հասկանում եմ, որ նրա խնդիրներն ավելի լուրջ են, բայց գոնե իր գործերի մեջ իմաստ կսկսեմ տեսնել:

ՀՀ տրավմատոլոգների աչքը լույս, սահադաշտը սկսեց գործել: Չնայած մեր ազգի ներկայացուցիչները երևանյան սառած մայթերի վրա սեփական մարմինը բալանսի բերելու հիանալի փորձ ունեն: Այնուամենայնիվ, բոլորին ցանկանում եմ գեղեցիկ ու առանց կոտրվածքների ձմեռ:

Մյուս տարվանից ընտանի կենդանի պահելու համար պետք է վճարես 5000 դրամ: Ինձ երկու հարց է տանջում:
1. Ինչո՞ւ:
2. Իմա՞ստը:
Հարգելիներս, մի լավ գաղափար էլ տամ. ինչո՞ւ ձմեռը տաք հագնվելու համար լիցենզիայի փող չեք ուզում: Մտածեք, լավ բան եմ առաջարկում:

Հեսա մի շարք «առաջադեմ» երկրներում թինեջերների մեջ ինքնասպանությունը կշատանա որոշ ժամանակով: Պատճառը մեկն է՝ Ջասթին Բիբերը այլևս բեմ դուրս չի գա: Պատկերացնում եք՝ կամաց-կամաց աշխարհը ուզում է հունի մեջ ընկնի :Ճ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել