Քո սառն աչքերի պարիսպված խորքում,
Քո սառն հոգին է լույսին սպասում,
Փակ են դռներդ, հոգիդ, սիրտդ փակ,
Դու հավատում ես լոկ քո դիմակին,
Աշխարհը նույնպես խաբվեց դիմակիդ:
Սակայն սիրելիս ես չեմ հավատում,
Զի քո մերկ հոգին ինձ հետ անկեղծ է,
Անկեղծ է այնպես,
Ինչպես անկեղծ են պատերազմելիս:
Եվ այս լռելյայն թոհուբոհի մեջ,
Ես տեսնում եմ քո և քո կերպարը,
Դու լուսավոր ես,
Որքան էլ ինքդ այդ սև վահանով քո լույսը ծածկես,
Մեկ-միևնույնն է, ես տեսնում եմ այն,
Քանզի քո լույսն էլ լույս է աղերսում,

 

Փնտրում սրբության օվկիանը հսկա

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել