Footsport.am-ը գրում է.
Խառը մենամարտերի կիսածանր քաշային կարգում աշխարհի լավագույն մարտիկներից է Հոլանդիան ներկայացնող Գեղարդ Մովսիսյանը, ով առավել հայտնի է Գեղարդ Մուսասի անվամբ: 27-ամյա հայ մարզիկը ծնվել է Իրանում։ Չորս տարեկանում նա ընտանիքի հետ տեղափոխվել է Հոլանդիա։ Դպրոցն ավարտելուց հետո եղբոր օրինակով սկսել է մարզվել և մասնակցել խառը մենամարտերի։ 186 սմ հասակ ունեցող Մուսասին տոնել է 35 հաղթանակ, կրել երեք պարտություն և երկու մենամարտ ավարտել է ոչ- ոքի։ Տիրապետում է ձյուդոյի, բռնցքամարտի, քիկբոքսինգի տարրերի։ Միջին քաշային կարգում դարձել Cage Warriors-ի չեմպիոն, DREAM Գրան պրիի և DREAM-ի չեմպիոն միջին քաշային կարգում և Strikeforce-ի չեմպիոն` կիսածանր քաշային կարգում։ Այս տարվա ապրիլի 6-ին հայ մարզիկն իր նորամուտը նշեց UFC-ում: Կարևոր այդ մրցամարտում Գեղարդի մրցակիցը պետք է լիներ շվեդ Ալեքսանդր Գուստաֆսոնը, սակայն վնասվածքի հետևանքով նրա փոխարեն հայ մարզիկի դեմ մրցասպարեզ մտավ ալբանացի Իլիր Լատիֆին: Գեղարդը հաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ: Ներկայացված լուսանկարները Մուսասի-Լատիֆի մրցամարտից են: Կիսամիջին քաշային կարգից Գեղարդը կվերադառնա միջին քաշային կարգ և հունվարի կեսերին կհանդիպի Լիոտո Մաչիդի հետ: Վերջինս UFC- ի չեմպիոնական գոտու նախկին տիրակալն էր կիսամիջին քաշայինում: mmafighting.com-ին տված հարցազրույցում Գեղարդը պատմել է, թե ինչպես է նախապատրասվում Լիոտոյի հետ մրցամարտին և կիսվել է չեմպիոնական գոտու վերաբերյալ իր պլանների մասին:
ԼԻՈՏՈ ՄԱՉԻԴԻԻ ՈՃԻ ՄԱՍԻՆ
«Ես գիտեմ, թե ինչպես է մարտը վարում Մաչիդը, տեղյակ եմ նրա ոճի մասին: Իմ թիմում կա մարզումային մրցակից (կարատեի աշխարհի նախկին չեմպիոն Ժաուդ Իկանը), ով նրա հետ կարատեի մրցաշարում մենամարտել է 2 անգամ, այնպես որ պատրաստ կլինեմ Լիոտոյի հետ մարտին: Նա լավ է զգում հարվածի պահն ու տարածությունը, իսկ իմ ոճն ավելի շատ հարձակվողական է»:
ԿԻՍԱՄԻՋԻՆ ՔԱՇԱՅԻՆ ԿԱՐԳ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՄԱՍԻՆ
«Նախկինում` քաշի առումով մրցակիցներս առավելություն էին ստանում, իսկ այժմ ես կլինեմ ավելի ուժեղ: Ինձ հարկ չի լինի քաշս գցել, քանի որ դա իմ սովորական քաշն է: Ես ինձ ավելի լավ եմ դրսևորում միջին քաշային կարգում»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ