Տաջիկստանում  նոր տարին կլինի ավանդական` Ջմեռ պապով ու ՁյունանուշովPanorama.am-ը գրում է.

Տաջիկստանի խորհրդարանի վերին պալատի նախագահ, Դուշանբեի քաղաքապետ Մահմադսաիդ Ուբայդուլաևը հանձնարարել է նոր տարին դիմավորել որքան հնարավոր է շքեղ և ուրախ, այդ թվում և Ձմեռ պապի և Ձյունանուշի մասնակցությամբ: 

«ՌԻԱ Նովոստիի» հաղորդմամբ, ավելի վաղ հեռուստա-ռադիոհեռարձակման կոմիտետի նախագահի տեղակալը հայտնել էր, որ տոնածառը, Ձմեռ պապն ու Ձյունանուշն այլևս չեն լինի Տաջիկստանի հեռուստաալիքների եթերում , քանի որ հեքիաթային այդ հերոսներն ու տոնի ատրիբուտները ուղղակիորեն կապ չունեն տաջիկական ազգային ավանդույթների հետ, թեև նաև նշել է, որ դրանց մեջ վատ բան չկա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել