13:58 , 18 դեկտեմբեր, 2013Panorama.am-ը գրում է.
Տաջիկստանի խորհրդարանի վերին պալատի նախագահ, Դուշանբեի քաղաքապետ Մահմադսաիդ Ուբայդուլաևը հանձնարարել է նոր տարին դիմավորել որքան հնարավոր է շքեղ և ուրախ, այդ թվում և Ձմեռ պապի և Ձյունանուշի մասնակցությամբ:
«ՌԻԱ Նովոստիի» հաղորդմամբ, ավելի վաղ հեռուստա-ռադիոհեռարձակման կոմիտետի նախագահի տեղակալը հայտնել էր, որ տոնածառը, Ձմեռ պապն ու Ձյունանուշն այլևս չեն լինի Տաջիկստանի հեռուստաալիքների եթերում , քանի որ հեքիաթային այդ հերոսներն ու տոնի ատրիբուտները ուղղակիորեն կապ չունեն տաջիկական ազգային ավանդույթների հետ, թեև նաև նշել է, որ դրանց մեջ վատ բան չկա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ