Footsport.am-ը գրում է.
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում ավարտվեց մտավոր մարզաձևերի համաշխարհային 3-րդ խաղերի ծրագրով շախմատի մրցաշարը: Նախորդ օրը անցկացվեց բասկյան ձևաչափով (միևնույն մրցակցի հետ երկու՝ համաժամանակյա պարտիա՝ սև ու սպիտակ խաղաքարերով) մրցաշարի առաջին 3 մրցափուլը, որում Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը վաստակեց 3,5 միավոր և 16 մասնակիցների մեջ 3-4 տեղն էր բաժանում Ալեքսանդր Գրիշչուկի հետ: Այսօր կայացան ավարտական 2 մրցափուլերը: Արոնյանի առաջին մրցակիցը Ուկրաինան ներկայացնող Ռուսլան Պոնոմարյովն էր, որի հետ երկու պարտիաներն էլ խաղաղ ելք ունեցան: Ավարտական մրցափուլում հայ գրոսմայտերն ուժերը չափեց ադրբեջանցի Շահիրյար Մամեդյարովի հետ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել