Մենք համարվելու ենք երրորդ սորտ, մեզ որևէ մեկը շան տեղ չի դնելու այնքան ժամանակ, մինչև ինքներս մեզ հարգենք ու մեր ունեցածը պահենք, պահպանենք, փայփայենք աչքի լույսի նման...
Ի՞նչ է կատարվում ամբողջ ֆեյսբուքում, ուղղակի մի մեծ խայտառակություն: Մայդանում տեղի ունեցող իրադարձություններն ու նկարները այնպես զարմացած ու ապշահար են տարածում, կարծես Մարսում մի նոր աշխարհ են հայտնաբերել՝ միաչքանի ու երեք ոտանի մարդկանցով ...
2008-ին Ազատության հրապարակը շատ ավելի հզոր ու միասնական է եղել, ու շատ ավելի պատմական կադրեր ու իրադարձություններ են անմահացել:
Երբ հիացմունքով և զարմանքով խոսվում է, որ Մայդանում ժողովրդին են միանում մշակույթի ու շոու-բիզնեսի ներկայացուցիչներն ու այնպես են դա մատուցում՝ կարծես չլսված ու չտեսնված երևույթի հետ գործ ունեն:
Բա աշխարհահռչակ Օհան Դուրյանը չկար-չկար, մի Ռուսլանայի չափ էլ չկա՞ր...
Մի՞թե Երվանդ Մանարյանին, Աշոտ Ադամյանի, Լևոն Խչոյանին ու մյուս մեծերին մոռանում եք, որ մինչև այսօր ժողովրդի կողքն են կանգնած ...
Եթե դուք քարանձավներում էիք ու ծառերի վրա էիք թռչկոտում՝ 2008-ին քաղաքացին Ազատության հրապարակում կանգնած էր, ու այդ քաղաքացին դեռ վերադառնալու է հրապարակ՝ խախոլից, վրացուց, արաբից էլ շատ ավելի միասնական ու հզոր և տեր է կանգնելու հրապարակում տված իր երդմանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել