Մի բուդդիստ Ուսուցիչ, ճանապարհորդում էր իր աշակերտների հետ, և մի անգամ լսեց, թե ինչպես են նրանք վիճում, թե ով է նրանցից ավելի լավը:
— Ես մեդիտացիայով եմ զբաղվում արդեն 15 տարի, — ասաց նրանցից մեկը:
— Ես բարի գործեր եմ անում սկսած այն պահից երբ թողեցի հայրական տունը, — ասաց մյուսը:
— Ես ուշի ուշով հետևում եմ Բուդդայի կանոններին, — ասաց երրորդը:
Կեսօրին նրանք կանգ առան հանգստանալու մի խնձորենու ստվերի տակ: Խնձորենու ճյուղերը, հասած բերքի ծանրության տակ ճկվել էին ու հասել համարյա թե հողին:
Այնժամ խոսեց Ուսուցիչը՝
— Երբ ծառը առատ բերք է տալիս, նրա ճյուղերը իջնում են շատ ցածր: Իրական իմաստունին բնորոշում է նրա խոնարհությունն ու համեստությունը: Երբ ծառն անպտուղ է, նրա ճյուղերը հպարտությամբ և ամբարտավանորեն վեր են ձգվում: Եվ հիմարը միշտ էլ իրեն մեծարում է և գնահատում իր մերձավորից բարձր:
Ալեքս Ալեմանի