1in.am-ը գրում է.
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 17-ին` ժամը 17:30-ի դրությամբ, հանրապետության որոշ շրջաններում` Սևանում, Գավառում և Գորիսում ձյուն է տեղում:
Աշոցքի, Սևանի, Դիլիջանի, Գավառի, Ճամբարակի, Սիսիանի, Կապանի ավտոճանապարհների զգալի մասում և Սելիմի լեռնանցքում տեղ - տեղ առկա է մերկասառույց:
Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում առանց խիստ անհրաժեշտության ժամը 17:00 - ից մինչև 7:00 չօգտվել Թթու ջուր - Նավուր ճանապարհից:
Ավտոճանապարհներին իրականացվում են մշակման աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/armenia_society_238452.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել